Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժների աշխատավարձն էլ չի բարձրանա

Նոյեմբեր 04,2016 15:25

2017 թվականի բյուջեով թեեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում նախատեսված չէ, խորհրդարանական հանձնաժողովներում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց`հնարավո՞ր է, այնուհանդերձ, մանկավարժների աշխատավարձի բարձրացում լինի: Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ հարցը`հնարավո՞ր է վերանայվի նաեւ դպրոցների ֆինանսավորման կարգը, քանի որ, ըստ նրա, աշակերտների թվով ֆինանսավորը չի համընկնում ծրագրային բյուջետավորման հետ:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2017-ին ոչ առաջին, ոչ էլ երկրորդ հարցերի մասով փոփոխություններ նախատեսված չեն:

levon-mkrtchyan

Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, գալիք տարվա բյուջեով կրճատումներ են եղել նաեւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում: 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 128, 539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 տոկոսով պակաս, քան 2016 թվականին: Իսկ գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,425.4 մլն դրամ: Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին, որի գծով 2017 թ. նախատեսվել է 77,423.3 մլն դրամ: Ծախսերի աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 463.7 մլն դրամ կամ 0.6 տոկոս: «Ներառական կրթություն» ծրագրին 2017 թ. նախատեսվել է 3,838.1 մլն դրամ: Ծախսերի աճը 2016 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 783.1 մլն դրամ կամ 25.6 տոկոս` պայմանավորված հիմնարկների թվի` 36-ով և երեխաների թվաքանակի` շուրջ 1.3 հազարով ավելացման հետ կապված ծախսերի աճով: Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ապարատի պահպանման համար նախատեսվել է 160.6 մլն դրամ` 2016 թվականի հաստատված բյուջեի 160.3 մլն դրամի դիմաց: 2017 թ. պետական բյուջեի նախագծով գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 14264.8 մլն դրամ` 2016 թ. 14153.5 մլն դրամի դիմաց, կամ` 111.3 մլն: Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար նախատեսվել է 840.3 մլն դրամ` ընթացիկ տարվա 941.7 մլն դրամի դիմաց:

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի ՀՀ 2017 թվականի նախատեսված հատկացումները կազմում են 26,199.5 մլն դրամ` 2016 թվականի 26,900.8 մլն դրամի դիմաց: Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը կազմում են 1,384.8 մլն դրամ` 2016 թ. 1,421.1 մլն դրամի դիմաց: Հիմնանորոգման և շինարարության համար նախատեսված հատկացումները կազմում են 1,086.0 մլն դրամ` 2016 թ. 1,419.5 մլն դրամի դիմաց: Հանգստի և սպորտի ծառայությունների համար 2017 թ. նախատեսված են 1,665.4 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 1,838.2 մլն դրամի դիմաց:

aj

Մշակութային ծառայությունների համար 2017 թ. նախատեսված են 13,798.0 մլն դրամ հատկացումներ` 2016 թվականի 14,211.8 մլն դրամի դիմաց: Մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գծով 2017 թ. նախատեսված են 47.0 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 204.5 մլն դրամի դիմաց: Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով 2017 թ. համար նախատեսված են 410.6 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 473.5 մլն դրամի դիմաց: Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2017 թ. նախատեսված են 8,620.5 մլն դրամ հատկացումներ` ՀՀ 2016 թ. 8,709.5 մլն դրամի դիմաց: Կրոնական և հասարակական այլ ծառայությունների գծով 2017 թ. նախատեսված են 1,122.8 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 1,123.1 մլն դրամի դիմաց: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2017 թ. նախատեսված են 827.1 մլն դրամ հատկացումներ՝ 2016 թ. 827.4 մլն դրամի դիմաց: Քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արhմիություններին, ազգային փոքրամասնություններին աջակցություն տրամադրելու նպատակով 2017 թ., ինչպես և 2016 թ., նախատեսված են 295.7 մլն դրամ հատկացումներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930