Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերապրել եմ մահափորձից հետո, ու հանգամանքները  դեռ պարզված չեն». լրագրող.

Նոյեմբեր 04,2016 15:10

Նոյեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ  «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ «Քաղաքի կենտրոնում փոփոխություններ ունենալու հիմքում կա հսկայական կոռուպցիոն դաշտ»:

Նա  բնական համարեց, որ մարդիկ կարող են վախենալ այդ մասին բարձրաձայնելուց, ապա հավելեց. «Սենյակում նստածներից միակն եմ, որ վերապրել եմ մահափորձից հետո, եւ դեռ հանգամանքներն էլ պարզված չեն:  Ես էլ եմ վախենում խոսել կոռուպցիայի մասին, բայց եթե բոլորս վախեցած մտնենք մեր բներ, կոռուպցիան կշարունակվի:

Մինչեւ հիմա մենք չգիտենք թե քաղաքի կենտրոնի շենքերը ո՞ւմ են պատկանում, ինչ գումարներով են սեփականաշնորհվել, կա՞ն այդ գումարները… Ինչ վերաբերում է տպարանի շենքին, մի քանի աղբյուրներում տրվեց նախկին քաղաքապետերից մեկի անունը, ինչպե՞ս եղավ, որ նա՛ է սեփականատերը: Ներկայումս մենք խոսում ենք միայն ճարտարապետական, ուրբանիստական կողմերից, բայց ժամանակն է խոսելու նաեւ  հայկական կոռուպցիայի մասին… նույնիսկ ինչ-որ առումով ուշացել ենք,բայց ինչ-որ պահի  պետք է սկսենք խոսել»:

Մարկ Գրիգորյանը չի կարծում, թե հուշարձանների ցուցակը շենքերը փրկելու միակն տարբերակն է, ինչ վերաբերում է գերակա շահ բառակապակցությանը, ասում է, որ այն այդ ցուցակի հետ կապ չունի:

Լրագրողը մի օրինակ բերեց  Մեծ Բրիտանիայի փորձից, որտեղ գոյություն ունի հուշարձանների երկու՝ փոքր եւ մեծ ցուցակ: Առաջինը ներառում է ամենաարժեքավոր շենք-շինությունները, կալվածքները, այգիները, բայց երկրորդ ծովակում էլ բարձր արժեք ունեցող շենքներ կան, որոնք նույնպես անձեռնմխելի են:

«Կա մի օրինակ՝  Լուժկովը գնել էր Լոնդոնի ամենամեծ կալվածքը եւ որոշել շենքը նորոգել: Տարբեր ճարտարապետներ պլաններ առաջարկեցին, ընդ որում արտաքինը չէր փոխվում, նա ընդամենը նկուղում լողավազան էր ուզում կառուցել եւ ավտոկայանատեղի, բայց նրան արգելեցին»,- ընդգծեց պարոն Գրիգորյանը, ասելով, որ շենքի պահպանությունը միայն ճակատը պահելով չէ:

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930