«Ցուցակների մասին վաղ է խոսել: Ժամանակը գա՝ կհրապարակենք: Այդ մասին կխոսենք փետրվար-մարտ ամիսներին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը հնարավոր է ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն նախընտրական շրջանի հետ կապված որեւէ հարց դեռեւս չի քննարկել. «Այս պահին պատրաստվում ենք մեր համագումարին, որում հաշվետու ելույթ կունենա Սերժ Սարգսյանը: Կարող եմ ասել, որ ՀՀԿ նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է եւ ավելի քան համոզված եմ, որ նա կընտրվի միաձայն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ