Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Միավորումներ ստեղծելը քաղաքական կայունության համար շատ կարեւոր գործընթաց է

Նոյեմբեր 04,2016 14:35

«Այսօր ժողովուրդը շատ քաղաքական ուժերի սկսել է չհասկանալ, հատկապես՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերին»,- նոյեմբերի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ դրա արդյունքն էին Վանաձորում եւ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, երբ որ որոշ քաղաքական ուժեր ավելի քիչ ձայներ ստացան, քան անվավեր քվեաթերթիկների քանակն էր. «Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ այդ քաղաքական ուժերին, որոնք սկզբում փորձում էին չմտահոգվել իրենց քաղաքական ապագայով, բայց տեսնելով ժողովրդի կողմի ունեցած իրենց վստահության քանակը սկսեցին նաեւ մտահոգվել, եւ հենց այդ մտահոգության հետեւանքն է այսօր միավորումներ ստեղծելու ցանկությունը: Միգուցե քաղաքական միավորումներ ստեղծելով իրենք կարողանան ժողովրդից ավելի  մեծ քանակությամբ քվե ստանալ եւ հաղթահարել այն չափը, որը սահմանված է Ընտրական օրենսգրքով խորհրդարանում տեղ գտնելու համար»:

Գագիկ Մելիքյանը ընդգծեց, որ իր կարծիքով՝ միավորումները որոշ քաղաքական ուժերի համար լավ հետեւանքներ չեն ունենա, սակայն ըստ նրա, քաղաքական կայունության համար այդ գործընթացը շատ կարեւոր է:

Նա հավելեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գործունեության հիմքում գաղափարախոսություն չեն դնում եւ առաջ են քաշում պահային խնդիրներ, քաղաքական ապագա չունեն եւ մեռելածին են. «Պահային խնդիրներ բարձրացնելը քաղաքական ուժերի կողմից երբեւէ պատիվ չի բերում եւ ժողովրդի կողմից նրանք երբեւէ չեն ընկալվում: Հետեւաբար՝ լինում են այնպիսիք, որ ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից տարբեր նպատակներով եւ դրանք ժամանակավոր բնույթ են կրում: Քաղաքական դաշտում իրենց ավելի կենսունակ են զգում գաղափարական քաղաքական ուժերը, իսկ մեր քաղաքական դաշտում այդպիսիներին, պետք է նշեմ, որ ցավոք մեկ ձեռքի մատներն էլ բավականին շատ են հաշվելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930