Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պետք է համաձայնի Արցախի անկախությանը». Շարմազանովի արձագանքը՝ Զախարովայի հայտարարությանը

Նոյեմբեր 04,2016 14:31

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որը վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ Արցախի կարգավիճակի մասին ասվածին: Հիշեցնենք՝ Ալիեւը նշել էր, որ «միակ փոխզիջումը Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի կարգավիճակ շնորհելն է»:

Զախարովան էլ օրերս այսպես է մեկնաբանել. «Կողմերը պետք է համաձայնության գան: Ուժային ոչ մի գործողություն չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:  «Այո, կողմերը պետք է համաձայնության գան, եւ Ադրբեջանը պետք է համաձայնի Արցախի անկախությանը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մեր դիտարկմանը, «գուցե Զախարովան նկատի ունի, որ Ալիեւի առաջարկի շո՞ւրջ պետք է կողմերը համաձայնության գան», Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Ոչ: Հայկական կողմերը բանակցային սեղանին եւ դրանից դուրս հստակ ասել են՝ ԼՂՀ-ն որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: ԼՂՀ ժողովուրդը պետք է ունենա ամբողջական իրավունք՝ հանրաքվեով իրացնել իր ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930