Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կարմիր ներկ գտնելը խնդի՞ր է». Արամ Կարապետյան

Նոյեմբեր 04,2016 13:56

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը տպավորություն ունի, որ իշխանություններն անցել են ցինիկության սահմանը:

Նա այսօր «Բլից ինֆո» ակումբում խոսեց՝ «կարմիր գծերի պետականացման», օդանավակայանի ծառայությունների գների նվազման թեմաների շուրջ:

«Այս գործընթացներից չկա գեթ մեկը, որը հնարավոր չլիներ ավելի վաղ սկսել: Տուգանքներ, կարմիր գծեր, օդանավակայանի գներ…այս հարցերի չլուծելը որեւէ բացատրություն չունի, բացի բնակչությունից փող կլպելը, որեւէ այլ փաստարկված բացատրություն չկա:

Հետաքրքիր է՝ կարմիր գծերն ինչու մեր կառավարությունը չի արել, այսինքն, կարմիր նե՞րկ չի ունեցել, Հայաստանում կարմիր ներկը խնդի՞ր է կամ այդքան փո՞ղ չի ունեցել, որ արագաչափեր գնի, ինչու է ներառել մասնավորին: Աշխարհի որ երկրում է պետական տուրքը կամ տուգանքը կիսվում մասնավորի ու արտաբյուջետային ֆոնդի մեջ: Տույժերն ու մնացածը գնում են բյուջե, մասնավորին փոխհատուցում են անում, այսինքն՝ այն, ինչ հիմա ուզում են անել: Սա, իհարկե, ընտրություններից առաջ նախապատրաստական աշխատանքներ են, ու իրենք չեն թաքցնում:

Երկրորդ խնդիրը՝ բյուջեի մուտքերն են, բյուջեի մուտքերը կատաստրոֆիկ ընկնում են, իսկ մուտքերը չափավորելու դեպքում խնդիր է առաջանում արտաքին պարտքի սպասարկման հետ կապված: Հիմա Սերժ Սարգսյանը նույնիսկ իր ընտանեկան բիզնեսի վրա գնալով, որովհետեւ այլ տեղից քերթել ու ապահովել բյուջետային մուտքերը համարյա թե անհնար է, փորձում է ապահովել»,- ասուլիսին ասաց պարոն Կարապետյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ պարոն Կարապետյանը նկատեց. «Իմ տպավորությամբ, կառավարության ծրագրի 99 տոկոսը նախորդի copy past-ն է, նշվում է՝ ՌԴ հետ դաշնակցային փոխհարաբերության եւ համագործակցության խորացում, այսինքն` էլ տեղ կա՞ խորացման, այս մասը ճիշտ կլիներ 2008, 2009-ին, կառավարության ծրագրում մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, copy past են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930