Այսօր ԱԺ-ում առողջապահության նախարարը հետաքրքիր էր արձագանքում՝ լրագրողների հարցերին:
Հարցին՝ Ձեր պաշտոնական կայքում Դուք 8 խորհրդական ունեք, մի կողմից խոսում եք անարդյունավետ ծախսերի, կրճատումների մասին, ոլորտը առողջացնելու մասին, մյուս կողմից՝ 8 խորհրդական եք պահում՝ նախարարը պատասխանեց. «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»:
Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ 8 խորհրդականի հետ՝ նախարարը մեղմ ժպիտով պատասխանեց. «Առաջին հերթին հաշվել կայքում»:
Զարմանքին՝ Դուք մինչեւ հիմա տեղյակ չե՞ք ինչքան խորհրդական ունեք՝ նա պատասխանեց՝ ոչ:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, փաստորեն նրանք աշխատանքի էլ չեն գալիս, եթե չեք տեսել՝ նախարարը նորից իրեն հատուկ մեղմ ժպիտով ասաց. «Փաստորեն, պատկերացնո՞ւմ եք»:
Նախարարը կատակեց, որ ՀՀ-ում գոյություն ունի 3 մլն խորհրդատու ու եթե հաշվի, տեսնի, որ իսկապես 8 խորհրդական ունի՝ նրանցից խորհուրդներ կլսի:
Լեւոն Ալթունյանն ասաց, որ հաստիքով նախատեսված է 2 խորհրդատու եւ աշխատավարձ ստանում են երկուսը. «Եթե 8-ն են, ուրեմն 6-ը ընդամենը աշխատում են հասարակական հիմունքներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ