Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Քաղաքական փոփոխությունները պահանջում են ավելի կոշտ քաղաքական մոտեցումներ (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 13:16

«Այս ծրագիրը հիմնականում պետք է ապահովի սոցիալական այն խնդիրները, որոնք Հանրապետական կուսակցությունն իր առջեւ դրել է նախընտրական ծրագրի շրջանակներում»,- նոյեմբերի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ քաղաքական, ինչպես նաեւ տնտեսության բնագավառում իրականացվող փոփոխությունները պահանջում են նաեւ ավելի կոշտ քաղաքական մոտեցումներ, որոնք իր առջեւ դրել է նաեւ նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ. «Ծրագիրը, որ քննարկվեց Ազգային ժողովում եւ մեծ հավանության արժանացավ, պետք է նշեմ, որ հետեւանք է այն բյուջեի, որը պետք է իրականացվի: Բյուջետային եկամուտների եւ ծախսերի մասում նախատեսվում է բավականին փոփոխություններ դրական առումով եւ այդ փոփոխությունները պետք է իրականացվեն եկամտային մասի ապահովման եւ կոշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու ձեւաչափով: Պայքար ստվերի դեմ, պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսական հարկային մեղմ քաղաքականություն, որի հետեւանքը կարող է լինել նաեւ ներդրումների ավելացումը, ինչպես նաեւ տնտեսական արդյունավետության բարձրացումը՝ ապահովելով նաեւ համապատասխան տնտեսական աճ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով»:

Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ շատ է կարեւորում նախագահի ելույթի հետեւությունները, որոնք արդեն տեսանելի են. «Նախագահն արդեն հստակ ձեւով վեր է բարձրացնում այնպիսի խնդիրներ, որոնք հասարակության մեջ բազմիցս քննարկման եւ շահարկման առիթ են դարձել: Խոսքը կարմիր գծերի, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի մասին է: Եվ երեկ արդեն կառավարության նիստում  վարչապետ Կարապետյանի կողմից տեսանք ավելի հստակ հանձնարարականներով, ժամկետներով: Կարծում եմ՝ դա ոչ միայն կնպաստի վստահության աճի բարձրացմանը, այլ նաեւ պետական բյուջեի եկամտային մասի ապահովմանը: Մասնավոր-պետական համագործակցությունը պետական հսկողության ավելի հստակ ձեւաչափով, կարծում եմ, որ կտա իր դրական արդյունքները: Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ դրական արդյունքներին ականատես կլինի նաեւ հասարակությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930