Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիային «Ինջիրլիքում» շինարարություն սկսել. Die Welt

Նոյեմբեր 04,2016 13:06

Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս Գերմանիային շինարարական նախագծեր իրականացնել այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազայում: Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը:

Գերմանիան պատրասվում է շուրջ 58 մլն եվրոյի ներդրում կատարել ավիաբազայում: Այդ գումարով նախատեսվում է նոր օդանավակայան կառուցել գերմանական բազմաթիրախ Tornado կործանիչների համար, հիմնել ժամանակակից հրամանատարական կետ և այլն:

Գերմանիայի կանաչների կուսակցության՝ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ագնեշկա Բրուգերի՝ Գերմանիայի կառավարությանն ուղարկված հարցման պատասխանից երևում է, որ այսպես կոչված «ենթակառուցվածքային արձանագրությունը» մինչ այժմ չի ստորագրվել, քանի որ «թուրքական կողմը ներքին գործընթացներ է անցկացնում՝ վերջնական հաստատման համար»:

Ռազմաբազայի զարգացմանն ուղղված աշխատանքները պետք է սկսվեին ընթացիկ տարվա հունիսին, սակայն ձգձգվում են՝ հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման պատճառով: Դրանից հետո Անկարան երկար ժամանակ չէր թույլատրում գերմանացի խորհրդարանականներին մուտք գործել ռազմաբազա, ի պատասխան՝ Գերմանիան սպառնում էր հետ կանչել իր զինվորականներին:

Այս պահին «Ինջիրլիքում» ծառայում է ավելի քան 240 զինծառայող Գերմանիայից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930