Մեզ հետաքրքիր է, Հայաստանում որեւէ տեղ կա՞ փողոց Լուսիկ Քոշյանի անունով։ Անզուգական, բացառիկ ձայնի ու տաղանդի տեր երգչուհի։
Շարքը կարելի է շարունակել. Օֆելյա Համբարձումյան, Վալյա Սամվելյան, Մանիկ Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Շարա Տալյան, Հովհաննես Բադալյան։
Ունենք Ռուբեն Հախվերդյան, երրորդ անգամ ենք հոլովում իր անունը այստեղ, բայց մեծություն է։
Բա մեր անկրկնելի Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը։ Ո՞ր մեկին ասես։ Մանուել Մենենգիչյանի անունով փողոց չունենք։
Կարդացեք նաև
Վերը նշվածներից յուրաքանչյուրը արժանի է ոչ միայն իր անունով փողոց ունենալու, այլ նաեւ կրթօջախ, ուսհաստատություն եւ այլն։
Երբ այս բոլոր մարդիկ ըստ արժանվույն կգնահատվեն, նոր դրանից հետո կարելի է ռաբիսի մասին հիշել։
Այստեղ մենք անդրադարձել ենք մշակույթի ընդամենը մի ոլորտին։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում