Հենց 20 տարի առաջ էլ, երբ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման իրական հնարավորության կար (կամ՝ գոնե թվում էր, թե կա), Հայաստանի քաղաքական վերնախավում լուրջ քննարկումներ սկսվեցին, կարո՞ղ է արդյոք Հայաստանի տնտեսությունը նորմալ զարգանալ չկարգավորված հակամարտության եւ շրջափակման պայմաններում, թե՞ դա փակուղի է, որում հայտնվելու ենք վաղ թե ուշ։ Հաղթեց այն տեսակետը, ըստ որի՝ «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում»։
Բայց դրան հաջորդած քսան տարիները ցույց տվեցին, որ զարգացել է ոչ թե Հայաստանի տնտեսությունը, այլ այդ տեսակետի կողմնակիցների անձնական բիզնեսները։ Նրանք, ովքեր պիտի շրջափակման պայմաններում զարգացնեին տնտեսությունը, դրա փոխարեն օգտվեցին շրջափակումից, ստեղծեցին մենաշնորհներ եւ կարճ ժամանակում միլիարդատերեր դարձան։ Իսկ այն ոլորտներում, որտեղ կարելի էր հաղթահարել շրջափակումը (օրինակ՝ կարելի էր Իրանից Հայաստան մտնող համարժեք գազամուղ ունենալ), այդ նույն մարդիկ ներսից շրջափակում իրականացրեցին՝ հանուն մենաշնորհի։
Հենց այս քաղաքականության շնորհիվ էլ այդ քսան տարիների ընթացքում մի խումբ մարդիկ «հավելյալ» 10-12 միլիարդ դոլարի տեր դարձան, մինչդեռ այդ գումարով գուցե իսկապես հաջողվեր Հայաստանի տնտեսությունը զարգացնել նույնիսկ շրջափակման պայմաններում։
Իսկ այդ մարդիկ, ի դեպ, ոչ մի տեղ չեն կորել։ Գումարների մի մասը գուցեեւ դուրս են բերել երկրից, բայց իրենք Հայաստանում են՝ կապիտալի մի մասի հետ։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում