Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց թողեցին ամենակարեւորը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 04,2016 12:50

Թե՛ Սերժ Սարգսյանը, եւ թե՛ Կարեն Կարապետյանը իրենց հանձնարարականներում մոռացան ամենակարեւոր հարցը՝ երթեւեկության կանոնների հարցը։ Մենք բազմիցս ենք գրել, որ երթեւեկության կանոնները «ժամկետանց» են Հայաստանում։

Ու թեեւ Սերժ Սարգսյանը նշեց, որ տուգանքի նպատակը պետք է լինի ոչ թե գումար աշխատելը, այլ իրավախախտումների կանխարգելումը, որեւէ գործառույթ չնախատեսվեց իրավախախտումներ եւ վթարներ ծնող երթեւեկության կանոններն ու դրանց կիրառման պրակտիկան փոխելու ուղղությամբ։

Չերեւացող նշանները, անտրամաբանական ու ջնջված գծանշումները, ծուղակներով լուսացույցները ու երթեւեկության որոշ կանոնները այնպիսին են, որ վարորդները խախտում են անում ու տուգանվում անգամ անկախ իրենց կամքից։

Քանի դեռ արեւմուտքում երթեւեկության կազմակերպումն այնպիսին է, որ պատահաբար խախտում կատարելը գրեթե անհնար է, մեր երկրում իրավիճակն այլ է։ Միմիայն ծուղակներով սեկցիաներով լուսացույցների պատճառով տարեկան շուրջ 15 հազար վարորդ տուգանվում է, թեեւ խաչմերուկ են մտնում լուսացույցի հիմնական կանաչ լույսի տակ։

Այս խնդիրներն են, որ պետք է վերացվեն, որ ճանապարհային երթեւեկությունը դառնա առավել անվտանգ, խախտումների քանակը իրապես նվազի, եւ երթեւեկությունը դառնա ավելի քաղաքակիրթ ու կարգապահ։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930