Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախագահն ու վարչապետը կարող էին այդ հարցը միանգամից լուծել, թող 1 տարի առաջ լուծեին». Արմեն Առաքելյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 12:43

«Պարզ չի՝ սեփականատեր փոխվո՞ւմ է, թե ոչ: Որքան հասկացա՝ ողջ գումարը գնալու է բյուջե, հետո գնա համապատասխան բաներին, բայց այս հարցը «Ազատ դեմոկրատները» մեկ տարի առաջ բարձրացրել են ԱԺ-ում: Եթե մեր նախագահն ու վարչապետը կարող էին այդ հարցը միանգամից լուծել, թող մեկ տարի առաջ լուծեին»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Սեքյուրիթի դրիմ», «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների գործառույթները պետությանը փոխանցելու վերաբերյալ Կարեն Կարապետյանի հանձնարարականին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր նշյալ ընկերությունների ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը փոխանցել պետությանը:

«Բյուջեն հաշվետու է, բոլորը կարող են վերահսկել: Քերելով հավաքում են ժողովրդի ձեռքից այդ գումարները: Տաքսիստները երեխայի հացից կտրում տուգանք են մուծում ու չգիտես՝ ո՞ւր է գնում»,- դժգոհեց Արմեն Առաքելյանը: Ըստ նրա՝ ՃՈ-ն այդ գումարները տնօրինելով՝ ոչինչ չի ձեռնարկել, օրինակ, խցանումները վերացնելու համար. «Մտածում են՝ որտեղ ինչ տեսախցիկ դնեն, որ այդ գումարները կորզեն»:

artak_davtyan-2

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ համաձայն չէ պնդման հետ, թե Ճանապարհային ոստիկանությունը ոչինչ չի արել. «Հետիոտների նկատմամբ վերաբերմունքն, օրինակ, փոխվել է: Սա չի նշանակում, որ մենք բավարարված ենք: Իմ մաշկի վրա զգում եմ որպես վարորդ: Խոսակցություններ եղան, թե պատգամավորները չեն տուգանվում, բայց տուգանվում ենք՝ այն էլ ինչպես»:

Դավթյանը վստահ է, որ նշյալ հանձնարարականով կապահովվի գումարների թափանցիկությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930