Թուրքիայի տարածքում փակել են Twitter միկրոբլոգերի ցանցի, Whatsapp մեսինջերի, Facebook և Instagram սոցցանցերի, YouTube վիդեոհոսթինգի հասանելիությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Turkey Blocks մոնիթորինգային խմբի փորձագետներին, որոնք հետևում են համացանցում գրաքննությանը:
Սոցցանցերի հասանելիության սահմանափակումը հաջորդել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Թուրքիայում քրդական ընդդիմադիր Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ) առաջնորդների և ավելի քան 10 անդամների ձերբակալություններին:
Ըստ Turkey Blocks-ի՝ հասանելիությունը սահմանափակվել է թրոթլինգի մեթոդով, երբ վեբ կայքի աշխատանքը դանդաղեցվում է այնքան, մինչև որ այն այլևս դադարում է ներբեռնումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ