ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Մ2` Երևան -Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին շեպը փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը։
Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն