Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համագյուղացիները դադարեցրել են անհետ կորած կնոջ որոնումները

Նոյեմբեր 04,2016 12:02

Գրեթե երեք ամիս առաջ, օգոստոսի 8-ի երեկոյան Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները:

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, թե ծեր կնոջը Կոտայքի մարզում տեսնող է եղել: Գանձաքարի նախկին գյուղապետ Շահեն Շահինյանն ասաց, որ Սեդա Զաքարյանին որոնել են Չարենցավանում, Հրազդանում եւ այլուր, սակայն ՝ ապարդյուն: Գանձաքար համայնքի նախկին ղեկավարի խոսքերով՝ անհետացած ծեր կնոջը շուրջ 15 օր սարում էին որոնում, սակայն արդյունք չի եղել, կարծես առեղծվածային պատմություն լինի:

Շահեն Շահինյանը հայտնեց, որ այժմ գանձաքարցիները չեն զբաղվում անհետ կորածի որոնմամբ: Նա ասաց, որ Սեդա Զաքարյանի տղան Գանձաքարում է բնակվում, նա անասնապահ է: Վերջինիս եղբայրը Ռուսաստանում է ապրում: Սեդա Զաքարյանը նաեւ ամուսնացած աղջիկ ունի, որը Գանձաքարի բնակիչ չէ: Հարազատները մեծ ցավ են ապրում,որ 78-ամյա կնոջ հետքն այդպես էլ չի գտնվում, նրանից որեւէ մասնիկ, մասունք չի հայտնաբերվում:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Սեդա Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Քրեական գործի հոդվածը կփոխվի, երբ նրան գտնեն, նրա անհետանալու հանգամանքները բացահայտեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930