Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փառք ու պատիվ վարչապետին, որ կարողանում է անձնական կապերն օգտագործել». Արտակ Դավթյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 11:54

«Ցավալի է, որ սա արվում է զուտ վարչապետի անձնային կապերի շնորհիվ: Նա «Գազպրոմի» մարդն է, իսկ գործընկերներն իրար աջակցելու լավ սովորություն ունեն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հունվարին ՀՀ-ում սպասվելիք գազի սակագնի նվազեցմանը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:

«Շատ ցավում եմ, որ մինչ այդ ամբողջը հանձնեցինք «Գազպրոմին», մինչդեռ առաջարկվում էր նորմալ խողովակ անցկացնել Հայաստանով: Իրանը պատրաստ էր 1400 միլիմետրանոց խողովակ անցկացնելու: Իսկ մեր իշխանությունները մի փոքր բարակ խողովակ դրեցին եւ հետո նվիրեցին «Գազպրոմին»՝ պարտքի դիմաց»,-հավելեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ժպտալով հակադարձեց. «Այդ դեպքում փառք ու պատիվ մեր վարչապետին, որ կարողանում է իր անձնական կապերն օգտագործել մեր բնակչության համար»:

Արտակ Դավթյանի խոսքով՝ սակագնի իջեցման մեջ «Գազպրոմը» դերակատարություն չունի. «Սակագների փոփոխման քաղաքականությունը Կարեն Կարապետյանինն է»:

Արտակ Դավթյանը համաձայն չէ գնահատականների հետ, թե սակագների իջեցումը նախընտրական խայծ է. «Ինչ էլ անենք՝ նախընտրական շրջանի հետ կկապեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930