Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարցուպատասխանին. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2016 10:56

Համացանցը բավականին հեշտացրել է լրագրողների աշխատանքը։ Ժամանակին մամուլում աշխատող լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն շաբաթներ էին պահանջվում, որպեսզի գտնեն անհրաժեշտ տեղեկատվությունը, այս կամ այն քաղաքական գործչին, պաշտոնյային վերաբերող տվյալները, իսկ հիմա այդ ամենը կարող ես ձեռք բերել հաշված րոպեների ընթացքում։ Թվում է՝ դյուրացել է նաեւ տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ ԶԼՄ-ների աշխատանքը։ 2003թ. ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները, թվում է, տեղ չեն թողնում չինովնիկական կամայականությունների համար։

Պարզվում է, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն այնքան է դուր եկել հենց պաշտոնյաներին, որ նրանք լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարցուպատասխանին։ Ցանկացած առիթ, որ լրագրողը փորձում է օգտագործել այս կամ այն նախարարության վարչության պետի, փոխնախարարի կամ նախարարի հետ հանդիպելու, հարցազրույց անելու համար, «ջրվում» է անգիր արած պատասխանով. «Հարցերն ուղարկեք գրավոր, սահմանված ժամկետում կտրվի պատասխան»։

Այս պատասխանն ենք ստանում նույնիսկ այն դեպքերում, երբ հարցը հրատապ է, եւ չես կարող դրա պատասխանը ստանալու համար սպասել օրեր շարունակ։ Ասենք՝ ուզում ես իմանալ, թե X նախարարության Y աշխատակցին ազատե՞լ են աշխատանքից, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հիմքով։ Նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն անմիջապես հորդորում է հարցերն ուղարկել գրավոր, որպեսզի օրեր անց, ասենք, գրավոր պատասխան ուղարկի. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ Y աշխատակիցը չի ազատվել աշխատանքից»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930