Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկել են ՀՀԿ համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր, բյուջեի նախագիծը եւ այլն: Նա ասաց, որ իրենց կուսակցությունը մնալու է ազգային պահպանողական կուսակցություն, ծրագրում Գարեգին Նժդեհի ուսմունքն է մնալու,բայց մարդու իրավունքների հետ կապված, քրիստոնեադեմոկրատական արժեքի հետ կապված նոր դրույթներ կավելանան: Նա ասաց, որ ՀՀԿ-ն կայացած կուսակցություն է, եւ ՀՀ-ում զբաղեցնում է ազգային պահպանողական բեւեռը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալու հավանականությանը՝ նա ասաց, եթե դիմում գրի՝ մի զարմացեք, եթե չգրի՝ էլի մի զարմացեք, որովհետեւ նա մեր թիմի առանցքային ներկայացուցիչ է, այդ թիմի ղեկավարը պարոն նախագահն է. «Բայց չզարմանաք, որ մտնի ՀՀԿ եւ չզարմանաք, որ մնա անկուսակցական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ