Երեկ ԱԺ-ում «Առավոտի» հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հորդորեց դրական բաներ ասել, դրական հարցեր տալ: Մենք հիշեցրինք, որ իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ իր ամենասիրած ճաշատեսակը տոլման է, ու մեր դիտարկմանը, որ թոշակառուները այդ հարցազրույցը կարդան, կասեն՝ նախարարն ամեն օր տոլմա է ուտում, բա մե՞նք, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Դուք էլ թոշակառուներին մի տվեք կարդան այդ հարցազրույցը: Կարող է այդ հարցազրույցը ինչ-որ տոնական միջոցառման ժամանակ է եղել, կամ որ հարցրել են՝ չասե՞մ, որ տոլման է, ի՞նչ ասեի բա:
Վա՞տ բան է: Ֆրունզիկին հիշո՞ւմ եք «Միմինո» ֆիլմում: Ասում է՝ ты любишь долма?, ասում է՝ нет, ասում է՝ потому что твоя мать не умеет готовить долма: Հիմա իմ мать-ը мать-ը կարողանում է, ես սիրում եմ այդ տոլման: Բայց իսկապես շատ լավ հարց տվեցիք, վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ կերել»:
Կարդացեք
Լուսանկարը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
03.11.2016