Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտական ամբիոն` Պազմանի կաթոլիկ համալսարանում

Նոյեմբեր 04,2016 14:00

Օրերս Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն: Նորաբաց հայագիտական ամբիոնի վարիչ նշանակվեց հայագետ Բալինտ Կովաչը: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջեւ 2016 թվականի սկզբին ստորագրվել էր երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությանը, զարգացնել երկու համալսարանների միջեւ գիտական ու կրթական համագործակցությունը, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների եւ դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: Ի դեպ, 2016թ. սեպտեմբերից Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում եւ արդեն համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողներ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: Իսկ 2017թ. այդ համալսարանը իրականացնելու է առանձին հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագիր: Մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել կաթոլիկ համալսարանում՝ մեկ կիսամյակ: Փոխադարձաբար սպասվում է նաեւ նշված համալսարանի ուսանողների այցը ՀՊՄՀ:

Այսպիսով, գիտական եւ կրթական համագործակցությունը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջեւ եւ հատկապես այդ համալսարանում Հայագիտության ամբիոնի հիմնականում եւ առաջիկայում նախատեսվող հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի բացումը, կարեւոր քայլ է Եվրոպայում հայագիտության զարգացման ուղղությամբ: Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը բարձրագույն պետական ուսումնական հաստատություն է, որը ղեկավարվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից, գործում է Վատիկանի հովանու ներքո: Համալսարանը հիմնադրվել է 1635թ.-ին՝ Օսմանյան շրջափակման տարիներին, երբ արքեպիսկոպոս Պիտեր Պազմանին կառուցեց համալսարանը, որը դարակազմիկ նշանակություն ունեցավ Եվրոպայի կրթության եւ կրոնական մշակույթի պահպանման գործում: Նա համոզված էր, որ համալսարանն ազգի գոյատեւման, բարոյական եւ մտավոր մշակույթի պահպանման միակ երաշխիքն է: Համալսարանում գործում է միջազգային եկեղեցական օրենքի պատմության հետազոտական կենտրոն, հնէաբանական գեո-տեղեկատվական համակարգերի լաբորատորիա, հոգեբանական հետազոտությունների լաբորատորիա, 3D պատկերների մշակման եւ ստերեոգրաֆիայի հետազոտական խումբ եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բիոնիկայի ֆակուլտետի ներքո գործող Ջեդլիկ լաբորատորիաները, որոնց հետազոտական ուղղություններն են՝ Նանո-բիո տեխնոլոգիաներ, սենսորային ծրագրավորում, տելեներկայություն եւ լեզվական տեխնոլոգիաներ եւ այլն:

 

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930