Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոլոռը լավացնում է ուղեղի արյան սնուցումը

Նոյեմբեր 04,2016 12:30

Պահածոյացված կանաչ ոլոռը խորհուրդ է տրվում տաքացնել եփուկի հետ միասին, որից հետո եփուկը թափել։

Հատիկաընդեղեն մշակաբույսերը, այդ թվում՝ ոլոռը, ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն երկրի պարենային ապահովվածության տեսակետից: Այն ամենատարածված հատիկաընդեղեն մշակաբույսն է, որն օժտված է պարենային ու կերային արժեքավոր հատկանիշներով, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Ոլոռը պաշտպանում է քաղցկեղից եւ լավ ազդեցություն ունի ոսկորների վրա: Համեմատած այլ բանջարային մշակաբույսերի հետ` ոլոռը սպիտակուցային նյութերով ամենահարուստն է եւ սննդարար արժեքի տեսակետից գրավում է առաջին տեղերից մեկը։ Տարբեր տեսակներ բնակլիմայական տարբեր պայմաններում տարբեր քիմիական կազմ են ունենում, սակայն ոլոռի չոր նյութի մեջ սպիտակուցային նյութերը միջին հաշվով կազմում են մոտ 22-32 տոկոս, շաքարները` 16-27, օսլան` 10-31, ճարպերը` 1,6-2, թաղանթանյութը` 2-6։ Նշվում է, որ ոլոռը կալորիականությամբ 1,5-2 անգամ ավելի բարձր է, քան մյուս բանջարեղենները։ Ոլոռը հարուստ է նաեւ A, B1, B2, C եւ E վիտամիններով։
Չոր ոլոռում օգտակար նյութերի տոկոսային չափը 3-4 անգամ մեծ է, քան թարմի մեջ, իսկ պահածոյացվածի մեջ` ավելի քիչ։

Մասնագետները նշում են, որ այն ուղեղի արյան սնուցումը լավացնող մթերքներից է, որը խթանելու համար հարկավոր է ուտել 1-ական թեյի գդալ ոլոռի չոր հատիկներ, օրը 4-5 անգամ, ուտելու ընթացքում` 50 միլիգրամ ջրի հետ։

volor8-1

Հակացուցում

Ոլոռը, որքան էլ օժտված է օգտակար հատկություններով, ունի նաեւ հակացուցումներ` հոդատապի եւ երիկամների անբավարարության ժամանակ` իր մեջ պարունակող պուրինների հաշվին: Նշվում է նաեւ, որ ոլոռով պատրաստված ուտեստները չարաշահելու դեպքում կարող է առաջանալ փքվածություն, ծանրության զգացողություն ստամոքսում, իսկ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում ոլոռը պետք է ուտել տրորելուց հետո։ Ոլոռը նաեւ բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ուստի օգտագործելուց առաջ այս ամենը եւս հաշվի առեք:

volor8-4

Ինչպես եփել

Ոլոռի եփման տեւողությունը 1-1,5 ժամ է։ Հարկավոր է ոլոռի վրա լցնել սառը ջուր եւ եփել թույլ կրակի վրա` կափարիչը ծածկած վիճակում։
Ոլոռի պատիճները լավ կպահպանեն իրենց գույնը, եթե եփվեն մեծ քանակությամբ ջրում։
Կանաչ ոլոռը կպահպանի իր բնական գույնը, եթե եփելիս մի քիչ շաքարավազ ավելացնեք։
Եթե ոլոռը հին է, հարկավոր է նախօրոք թրջել։

Եփելու ժամանակ ոլոռի վրա խորհուրդ չի տրվում սառը ջուր ավելացնել, դրանից ոլոռը դառնում է անհամ։

Ոլոռի վրա հարկավոր է աղ գցել, երբ արդեն պատրաստ լինի։ Հակառակ դեպքում՝ այն չափից ավելի կեփվի, կանհամանա։

Եփած ոլոռից խյուս պատրաստելու համար անհրաժեշտ է տրորել տաք վիճակում, չթողնել սառչի, այդ դեպքում խյուսը կստացվի միատարր, առանց գնդիկների։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

03.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930