Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «2016 թվականի իրադարձությունները 2015թ. անպատժելիության հետեւանքներն են»

Նոյեմբեր 03,2016 23:03

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում նոյեմբերի 3-ին «Լրադադար» ակումբի հերթական հանդիպումն էր  «Հարձակումներն ու բռնությունները լրագրողների նկատմամբ. 2015-2016» թեմայով: Քննարկմանը ներկա էին մի շարք մեդիա փորձագետներ եւ լրագրողներ:

Հանդիպման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2016 թվականի իրադարձությունները 2015 թվականի անպատժելիության հետեւանքներն են. «Ոստիկանությունը զգալով, որ ոչ ոք իրենց պատասխանատվության չի ենթարկելու ավելի լկտիացնում է իր քայլերը: Եվ հատուկ միջոցներ կիրառելն ուղղակի աբսուրդի թատրոնի է վերածվում: Ոստիկանները լրագրողներին ընկալում են որպես հակառակ կողմ, ճնշելու օբյեկտ»:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ փորձել են համեմատել, թե լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնության առումով որքան են 2015 եւ 2016 թվականը իրարից տարբեր՝ 9 ամիսների տվյալներով. «2015 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրված էր բռնությունների 5 դեպք, որի ընթացքում 20 լրագրող եւ օպերատոր էր տուժել, 2016 թվականի 9 ամիսների ընթացքում 8 դեպք, որի ընթացքում 24 լրագրող եւ օպերատոր է տուժել: Ճնշումների առումով՝ 2015 թվականին 43 դեպք է արձանագրվել, այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 46 դեպք: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում՝ 2015 թվականին 22 դեպք, 2016 թվականին՝ 24-ը: Այսինքն՝ մեր դասակարգմամբ, որ նայում ենք, բոլոր 3 կատեգորիաններում աճ է արձանագրվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930