Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում խոշորացված Այրում համայնքի ավագանու 36 թեկնածուներից 3-ը կին են: Ավագանու անդամ ընտրվեցին 11-ը, որոնց թվում կին չկա: Ավագանու անդամության թեկնածու, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը ստացած քվեների թվով 12-րդն էր:
Տիկին Լիանան ասաց, որ ընտրողները ավագանու անդամ ընտրելիս պետք է հաշվի առնեին, որ ավագանու անդամը պետք է կրթություն եւ գիտելիքներ ունենա, որպեսզի կարողանա համայնքի բյուջե քննարկել, ընդունել, տարբեր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել:
Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում խոշորացված Կողբ համայնքի ավագանու 14 թեկնածուի թվում կին չի եղել:
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու 33 թեկնածուներից 4-ը կանայք են: Նրանցից ամենաշատ ձայները ստացել է «Մասիս Տոբակո» ընկերության գործակալ, նախկինում երկար տարիներ Ոսկեվան համայնքի ղեկավարած, ՀՀԿ անդամ Էմմա Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նա եւ Ոսկեպար գյուղի բնակիչ, անտառապահ, անկուսակցական Ռոբերտ Մախսուդյանը հավասար՝ 242 քվե էին ստացել: Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրանց միջեւ վիճակահանության ժամանակ Է. Հակոբյանի բախտը բերել է եւ նա դարձել է Նոյեմբերյան համայնքի ավագանու 15-րդ անդամը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ