Շախմատի Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը եզրափակիչ փուլում ավելի հետաքրքիր է ընթանում: Առաջատարները՝ միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը՝ 8,0 միավոր եւ Տիգրան Հարությունյանը՝ 7,0 միավոր, պահպանում են դիրքերը, իսկ ահա առայժմ երրորդ տեղին արդեն հավակնում են չորս շախմատիստներ: Հավասար՝ 6,0 միավոր, ունեն եւ ըստ հաջորդականության դասավորվել են Արման Միքայելյանը, Հովիկ Հայրապետյանը Մանուել Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի