«Մենք ունենք ստրատեգիական դաշնակից Ռուսաստան, որը զենք է վաճառում իր դաշնակցի թշնամուն»,- նոյեմբերի 3-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին հարձակողական զենք է վաճառում, այն էլ այնպիսի զենք, որը կարող է Երեւանը հողին հավասարացնել. «Հիմա սա բացասակա՞ն է, թե՞ ոչ, իհարկե՛, բացասական: Եվ այն բոլոր հեքիաթները, որ ուրիշից կառնեն, որ Ռուսաստանից չառնեն: Աշխարհում մի քանի երկիր կա, որ նման զենք են արտադրում, երկրորդն էլ՝ թո՛ղ առնեն ուրիշից»:
Նկատառմանը, թե կարծիք կա, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ կարող ենք իմանալ, թե ինչ է վաճառել, Արա Պապյանը պատասխանեց. «Այդ մարդիկ տարրական գիտելիքներ չունեն, որ ըստ Տաշքենդի ադապտացիոն պայմանագրի, որ ադապտացվեց 1990 Եվրոպայում, ամեն տարի Վիեննայում ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը մանրակրկիտ փոխանցում ենք բոլոր գնած զենքերի տեսակները, քանակը: Դրա համար կան հատուկ դիտորդական առաքելություններ, որ գնում ստուգում են: Այնպես որ 21-րդ դարում ասել՝ կիմանանք՝ ինչ է, հեքիաթ է»:
Արա Պապյանը անդրադարձավ նաեւ ապրիլյան պատերազմին. «Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ շատ պարզ պատճառով, որովհետեւ Ադրբեջանը զենք էր առել, չունենար այդ զենքը պատերազմ չէր լինի: Պա՞րզ չէ, որ այդ 100 հոգին, որ զոհվեցին, զոհվեցին ռուսական զենքի վաճառքի հետեւանքով: Ուրիշ բան է, որ որոշ մարդիկ Հայաստանում եւ Ռուսաստանում միլիոններ եւ հարյուրավոր միլիոններ աշխատեցին դրա վրա դա ուրիշ խնդիր է: Աշխարհի պատմության մեջ չլսված դեպք է, երբ դաշնակիցը դաշնակցի դեմ զենք է վաճառում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
աւելի պարզ է թէ 10 000 հոգի չզոհվեցին – մեր կողմից -,
շնորհիվ Ռուսաստանի զէնքերին