«Մենք պետք է հայ-ռուսական հարաբերությունները երկու բնույթի բաժանենք՝ մեկը հայեր-Ռուսաստան հարաբերությունը, մյուսը՝ Հայաստանի Հանրապետություն Ռուսաստան հարաբերությունները»,- նոյեմբերի 3-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, որ առ այսօր հարաբերություններում հին մտածողության ձեւով շարունակություն են ունենում. «Գերմանիայի բախտը բերեց՝ Գերմանիայում տեղի ունեցավ դենացիֆիկացիա, այսինքն՝ այն, ինչ-որ վատ էր մերժվեց, ջնջեցին եւ սկսեցին նորից: Սովետական Միությունում այդպես չեղավ, Սովետական Միությունում դեբոլշեւիզացիա չեղավ, եւ ըստ էության, սա շարունակությունն է Սովետական Միության իր ավելի վատ դրսեւորումներով: Երբ որ մենք Սովետական Միության մեջ էինք Ռուսաստանը Հայաստանում ուներ իրավունքներ եւ պարտականություններ՝ որոշակի քանակությամբ հիվանդանոցներ պետք է կառուցեր, մանկապարտեզ, դպրոց: Այսօր Ռուսաստանը Հայաստանում ունի բոլոր իրավունքները, գրեթե պարտականություն եւ պարտավորություն չունի: Եվ սա այն ծրագիրն է, որին Ռուսաստանը գնում էր»:
Արա Պապյանը ընդգծեց, որ անընդհատ ասվում է, որ Ռուսաստանն ազատագրում է Հայաստանը. «19-րդ դարում 4 ռուս-թուրքական պատերազմ է եղել, 2 ռուս-պարսկական, ամբողջը ներկայացվում էր այդ տեսանկյունից, այնինչ լրիվ հակառակն է: Այսինքն՝ դա ռուսական պատերազմ է Օսմանյան կայսրության դեմ կամ Պարսկաստանի դեմ հայերն էին օգնում Ռուսաստանին: Այսինքն՝ այստեղ հայերի դրական ներդրումն է, փոխարեն՝ հայերին գովեն եւ ռուսները մեզ շնորհակալ լինեն դրա համար, որ մենք արյուն ենք թափել իրենց բոլոր պատերազմների ժամանակ միշտ հակառակն է ներկայացվել, որ իրենք գալիս էին մեզ ազատագրելու հանուն մեզ եւ մենք դրա համար պետք է շնորհակալ լինենք: Դեռ Միքայել Նալբանդյանն էր ասում՝ կեցցե կատուն, որ մուկ է բռնում յուր փորի համար: Անգամ 19-րդ դարի դեմոկրատները հասկանում են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
բայց ո՞նց կարող է ասանկ բաներ ասել
Թէ կարող ենք մտածել թէ Ռուսաստանը բաւարար բան չի անում մեզ համար, լաւ: Բայց, թէ ան «գրեթէ պարտականություն չունի» Հայաստանում ?!?!!
Յետոյ՝ Գերմանիայի հետ բաղդատականը… Այս մարդը երբեմն կը նայի՞ աշխարհագրական քարտեսի… Բացի անշուշտ Մեծն Հայաստանի նախա-Միջնադարյան քարտեսներից…
Սա, գոնէ ընթերցոծներին բացատրեցէք թէ ի՞նչ է այս մարդուն «Մոդուս վիվենդի» կոչված երազանքը: Սեվրի դաշնագրից սեռած այդ օրերի ԱՄՆ-ի նախագահի որոշման կիրառումը, ԱՄՆ-ի այժմու կառավարության կողմէ…
Ծիծաղի՞լ, թէ լալ…