Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Չգիտենք՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ ենք ուզում»

Նոյեմբեր 03,2016 20:44

«Սկզբունքորեն, Հայաստանը եւ հայ ժողովուրդը զգալի չափով ինչ-որ մի գործիք է Ռուսաստանի ձեռքում»,- նոյեմբերի 3-ին «Հոդված 3» ակումբում հրավիրած քննարկման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի ցանկանում չարիք համարել. «Մեր կողմից այդ հարաբերությունները չգիտակցված, չծրագրավորված հարաբերություններ են: Այո՛, նա ահռելի երկիր է, այո՛, այդ ժողովուրդը կայսերական նկատառումներ ունի, նույն «державность»-ն է քարոզում, ինչ-որ 20-րդ դարասկզբին եւ ավելի ուշ, թեկուզ խորհրդային իդեալոգիան: Բայց նույնիսկ այս բոլորի դեպքում մենք պետք է հարաբերությունների տարբերակ մտածենք: Եթե չկա հարաբերությունների տարբերակը մեր հանրային գիտակցության մեջ ո՞րն է հարաբերությունների տարբերակը»:

Հրանուշ Խառատյանը հավելեց, որ գնացել էր գործուղման Սիբիր, եղել է Ալթայում, Տոմսկում եւ Նավասիբիրսկում: Ըստ նրա, այնտեղ հայկական համայնքները կազմավորվում են ռուսական պետական մտածողությամբ. «Ռուսական բյուջեում ծրագիր եւ գումար է նախատեսվում երբեք մակարդակներով, տրվում է այդ  համայնքներին: Գլխավոր ծրագիրը սա է՝ հանրային գիտակցությանը հասցնել, որ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց բացի, ուրիշ ելք ու հնարավորություն չունի:

Մարդիկ գալիս էին ինձ բացատրելու, թե դուք չեք հասկանում՝ սա է ձեր միակ ճանապարհը: Մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ: Եթե ես լինեի Ռուսաստանի փոխարեն, հնարավոր է ես նույն բանը անեի, բայց մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ: Ամբողջ ասածս այն է, որ ամբողջ ողբերգությունն այն է, որ չգիտենք՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ ենք ուզում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930