Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Յուզիխովիչի՝ մահից առաջ արած գրառումը դաջել էին նրա հիշատակի խաչքարի վրա (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 03,2016 20:22

Այսօր Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3-րդ ավագ դպրոցի բակում, որտեղ մինչև 8-րդ դասարան սովորել էր Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը, նրա հիշատակին  կանգնեցրեցին խաչքար ու ցայտաղբյուր։ Ավելի վաղ այս նույն դպրոցում հերոսի անունը կրող դասասենյակ էին բացել, որի պատուհանները այժմ նայում են դեպի խաչքարն ու ցայտաղբյուրը։ Դպրոցի նորաստեղծ խաղահրապարակը ևս կոչեցին հերոսի անվամբ։

Հիշեցնենք, որ Վիկտոր Յուզիխովիչի հայրը Մոլդովայում մեծացած ուկրաինացի է, իսկ մայրը՝ հայուհի։ Վիկտորը ծնվել ու մեծացել է Գյումրիում։ «Մայրը նրան մեծացրել է որպես իսկական հայ՝ հայկական ազգային երգերի ներքո»,-այսպես հիշեցին Վիկտորին։ Նա Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն էր, Եվրոպայի փոխչեմպիոն։ Նա իր երկու ընկերների ու հրամանատարի հետ մինչև վերջին շունչը մարտնչել էր թշնամու դեմ։ Վիկտորը թեև հնարավորություն ուներ շարունակելու ուսումը որպես բռցքամարտիկ, սակայն պնդել է, որ պիտի բանակ գնա՝ հայտարարելով՝ «էլ ի՞նչ տղամարդ, որ բանակ չպիտի գնա»։ Նա  ծնողներից թաքուն դարձել էր հետախույզ։

img_4630 img_4639 img_4643 img_4648 img_4660 img_4668 img_4670 img_4678 img_4681 img_4683 img_4686

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր խոսքում ասաց․ «Որպես մարզպետ կուզեի, որ Վիկտորի մասին խոսեի, երբ որ ինքը դառնար աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, ցավոք սրտի, մենք այսօր փառաբանում ենք նրան հայրենիքին տված կյանքի համար»։

Սամվել Բալասանյանն էլ Վիկտորին հիշեց որպես հաջողակ բռնցքամարտիկի, ասաց, որ անձամբ է ճանաչել հերոսին, քանի որ նա եղել է իր գլխավորած բռնցքամարտի ֆեդերացիայում։ Քաղաքապետը նրան բնութագրեց որպես լավ սպորտսմեն, սակայն, ըստ Սամվել Բալասանյանի, եզակի հայրենասեր տղա էր, որը գնաց սահման, հետախույզ դարձավ, անգամ վիրավոր վիճակում չնահանջեց։

Հերոսի մայրը՝ Աննա Յուզիխովիչն  էլ ասաց՝ թող այսպիսի հերոսներ շատ լինեն, բայց կենդանի մնան։ Մոր միակ մաղթանքը խաղաղություն է։ Տիկին Աննայի համոզմամբ, մենք դասեր քաղել ենք քառօրյա պատերազմից, սակայն, ցավոք, տղաների արյան գնով։ Հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչն էլ ասաց, որ երբեք դեմ չի կանգնի՝ եթե կրտսեր որդին էլ շարունակի Վիկտորի ուղին։

Վիկտորի՝ սոցցանցում պատերազմի թեժ պահին մահից առաջ արված վերջին գրառումը տեղ էր գտել նրա հիշատակի խաչքարի վրա։ «Տղանե՛ր, ինչ էլ որ լինի հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք։ Վախը կյանքում տեղ չունի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դ.Ղ. says:

    Յուզիխովիչ հերոսը ճիշտ է ասել, բայց ինչ իմանար հերոս տղան, որ իր հիշատակի խաչքարի բացմանը պետք է ներկա լինեն այն մարդիկ, որոnց տղաները բանակի բ տառը լսելուց տեղում մահանում են վախից, ու սրանք իրավունք ունեն գալ , մասնակկցել հերոս տղայի հուշաքարի բացմանը?, որ հետո էլ ասեն` հարգել գիտեն,խաչքար են բացել, ու որ անձնական PR-ն անեն?, ամոթ է , ամոթ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930