Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուր անկյուն» հաղորդումից վիրավորված Սեֆիլյանը պնդում է, որ իր պատիվը, գործարար համբավն արատավորվել է

Նոյեմբեր 03,2016 19:35

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայցի քննությունն ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման, որի շրջանակում հեռարձակվել է ռեպորտաժ, որից  պարոն Սեֆիլյանը վիրավորվել է:

Ռեպորտաժը, ըստ հայցվոր կողմի, պատերազմական գործողությունների մասին փաստական հանգամանքներ է ներկայացրել, որոնք ոչ միայն վիրավորական են, այլեւ չեն համապատասխանում իրականությանն ու զրպարտություն են:

Այսօր դատական նիստի ժամանակ հեռուստաընկերության ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանի հարցին ի պատասխան, թե որ արտահայտություններն են համարում զրպարտություն, պարոն Հայրապետյանը հստակեցրեց.

«Սուր անկյուն» հաղորդման հունիսի 12-ի թողարկման ժամանակ ներկայացվել են փաստական հանգամանքներ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած հատուկ գործողության ժամանակ նռնակի պայթյունից զինվորներից մեկը զոհվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել, հրամանատար Սեֆիլյանն ուներ երկու ձի ու երկար-բարակ մտածելով՝ որոշել է մի ձիով զոհվածին տեղափոխել, երկրորդ ձիով ինքն է տեղափոխվել:

Այսպիսով, Ժիրայր Սեֆիլյանը որոշել է ենթադրյալ մահացած Արարատ Սարգսյանին մարտադաշտում թողնել»,-զրպարտություններից մի հատված օրինակ բերեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Իսկ որպես վիրավորական արտահայտություններ են հայցվոր կողմի համար համարվում ՝«երկար-բարակ մտածելը», այլ հայրենասեր հրամանատարներին պարոն Սեֆիլյանին հակադրելը:

«Փորձ է կատարվել նսեմացնել Ժիրայր Սեֆիլյանի աշխատանքը, եթե չլիներ ընդդիմադիր գործիչ վստահ եմ, որ նման հաղորդում չէր հրապարակվի, այն էլ «Արմենիա» հեռուստաընկերության կողմից: Հեռուստաընկերության դեմ հայց ներկայացնելու իրավական հիմքն այն է, որ խախտվել է անձի արժանապատվության իրավունքը: «Անձի արժանապատվությունը պետք է հարգվի: Լրատվամիջոցը հասարակական-քաղաքական դաշտի վրա պետք է այդպիսի ազդեցություն չունենա. ծրագրեր կազմելով մարդու արժանապատվությանը և գործարար համբավին վնաս է հասցված»,-հավելեց Տիգրան Հայրապետյանը:

Պատասխանող կողմն էլ պնդեց, որ հայցվորի ներկայացուցիչը փաստեր չի ներկայացնել, թե ինչ կապ ունի իրենց հաղորդումը Ժիրայր Սեֆիլյանի գործունեության հետ, նաեւ ասաց, որ փաստական հանգամանքներ էլ չեն ներկայացվել, թե կոնկրետ որ արտահայտություններն են վիրավորական, ում կողմից են այդ արտահայտությունները հնչել, ու ով պետք է դրանց համար ներողություն խնդրի: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը նաեւ ասաց, որ այդ հարցերի շուրջ իրենք ավելի հանգամանալից կխոսեն դատաքննության ժամանակ:

Հայցվոր կողմը պահանջում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, հաղորդման վարող Վահե Ղազարյանն ու ռեպորտաժի հեղինակ Նելլի Հարությունյանը ներողություն խնդրեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «եթե չլիներ ընդդիմադիր գործիչ վստահ եմ, որ նման հաղորդում չէր հրապարակվի »

    պարոն փաստաբան, ըստ սովորության, ձեր ըսածը չի համապատասխանում տարրական իրականության

    օրինակի համար, միայն այս թերթին մէջ, անթիվ հոդվածներ կարդացած եմ ուր մարդիկ սուր ծաղրանքի – եւ հարցման նշանների – կ’ենթարկեն այդ գունագեղ զօրավարը որ ՀՀԿ պատգամավոր է

    երեւակայենք պահ մը թէ ինչ լինելու է լրագրողների վիճակը, մամլո ազատությունը, եթէ այս դատը բացող մարդը, ըստ իր ցնորական ձգտումներին, իշխանության տիրանա…

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, այս տեսակը դատեր բանալը նաեւ անխելքության արդյունք է, որովհետեվ դատին իսկ պատճառով ա՛լ աւելի կը տարածվի անոր նիւթը հանդիսացող հրատարակումը…

    օրինակը համար, ես մինչեւ այսօր չէի լսած այդ ձիերու պատմությունը… շնորհակալություն այս փաստաբանին, որ մեզ տեղեկացուց այդ մասին…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930