ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում նոյեմբերի 4-ին, ժամը 15.00-ին կբացվի ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի` գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ աշխատանքները հիմա նշխարի հանգույն են մեզ համար, իսկ իր կյանքի տաղանդավոր գծանկարը նա գծեց մարտի դաշտում:
Հիշենք և հիշեցնենք՝ սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը՝ զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ և վերջինիս հասցրել զգալի կորուստներ: Պայքարեց մինչև արյան վերջին կաթիլը մեր օրերի հերոս Ադամ Սահակյանը:
Ադամի՝ թշնամու դեմ մղած ժամեր տևած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմնաճակատի 2-րդ գծում:
Արդյունքում՝ «հրեշտակների ջոկատ» անվանյալ՝ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերներով կոտրելով թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ