Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Նոյեմբեր 03,2016 18:45

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 13-ի սահմաններում,  իրենց բնակարանում  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է  առաջացել ամուսինների միջև, որի ժամանակ ամուսինը ծեծել է կնոջը՝ դիտավորությամբ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

Իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ տուժած կինն ահազանգել է ոստիկանություն, ինչի մասին տեղեկանալով՝ ամուսինը կրկին նրան ծեծի է ենթարկվել՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (2 դրվագ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930