Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել` կաշառքի միջնորդության պատրվակով խոշոր չափերի գումար հափշտակելու համար

Նոյեմբեր 03,2016 18:30
dolar

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանման 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետին՝ կաշառքի միջնորդության պատրվակով խոշոր չափերի գումար հափշտակելու համար։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  փոխգնդապետն իր ենթակայությամբ գործող գումարտակի վաշտի ավագ, ենթասպայից, ով չունի բարձրագույն կրթություն, հետևաբար չի կարող նշանակվել սպայական հաստիքի, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, սպայական կոչում շնորհելու և սպայական հաստիքի նշանակելու հարցը կարգավորելու համար այլ պաշտոնատար անձին գումար փոխանցելու նպատակով նրանից պահանջել և հափշտակել է խոշոր չափերի՝ 1.500 ԱՄՆ դոլար գումար։ Ստացված գումարը փոխգնդապետը տնօրինել է իր հայեցողությամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930