Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանի ահազանգը. «Լոռու մարզպետ և մարզի ՃՈ: Ինչ է, սպասում եք դժբախտ պատահարի՞»

Նոյեմբեր 03,2016 17:30

Աշխատանքի բերումով գործուղման եմ եկել Ստեփանավանի և հարակից գյուղերի դպրոցներ: Նոյեմբերի մեկին այցելել եմ Ագարակի, Կողեսի դպրոցներ ու անցել եմ նաև Յաղդան գյուղի միջով: Ստեփանավան-Օձուն նոր ասֆալտապատ ճանապարհն անցնում է այս գյուղերի միջով: Այն դարձել է շատ բանուկ, որովհետև, ինչպես ներկայացրեցին այդտեղի բնակիչները, վերակառուցման պատճառով փակ է այլընտրանքային ճանապարհը:

Եթե Յաղդան, Կողես գյուղերով անցնող ճանապարհն ուներ հետիոտնի համար համապատասխան գծանշված տեղեր ու մեքենաների արագության թափը կոտրող թմբեր, ապա Ագարակ գյուղի դպրոցի հենց դիմացով անցնող ճանապարհը չուներ արագությունը սահմանափակող ոչ մի թումբ, ոչ մի գծանշված հատված, ոչ մի արագաչափ, իսկ դպրոցի բակից դուրս եկող երեխաներն անմիջապես հայտնվում են այդ բանուկ փողոցի վրա, որտեղով մեքենաներն անցնում են մեծ արագությամբ:

Այս խնդիրը դպրոցի տնօրենն ամիսներ առաջ ներկայացրել է տեղական իշխանությանը, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Երեխաները դպրոց մտնելու համար հատում են այդ փողոցը, ինչ է, սպասում եք դժբախտ պատահարի՞: Ի՞նչ դժվարություն է արագությունը սահմանափակող նշան, գծանշում անելը կամ արագաչափ տեղադրելը: Այս ահազանգը պահանջում է հրատապ լուծում:

Անահիտ Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930