ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին անցել է իր պարտականությունների կատարմանը: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանում Ֆրանսիայի արտգործնախարարությունից:
Հիշեցնենք, Ստեֆան Վիսկոնտին այդ պաշտոնում փոխարինել է Պիեր Անդրիոյին:
Նախարարությունում նշել են, որ Վիսկոնտին մյուս համանախագահների հետ դեկտեմբերի սկզբին կմասնակցի Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի շրջանակներում նախատեսվում է նաև համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, համանախագահները ծրագրում են նաև հանդիպում կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների միջև:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ