Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյուղացին ինչի՞ պիտի հիմա ստեղ կանգնած լինի, գյուղացին հիմի պիտի գնար իր այգիները թաղեր» (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2016 16:36

Այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի առաջ: Նրանք պահանջում էին խաղողի գումարները, որն անցյալ տարի մթերվել է «Վինար» ընկերության կողմից, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել:

Քաղցրաշենցիների խոսքերով, ամբողջ գյուղը վարկերի տակ է եւ եթե գումարները մոտ օրերս չստանան, ապա բանկերը մարդկանց գույքն են վերցնելու:

Նրանք նաեւ ասացին, որ «Վինար»-ի սեփականատեր Ավետիք Գալստյանը խաբել է եւ իր նշած ժամկետում գյուղացիների գումարները չի տվել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին գյուղնախարարը քաղցրաշենցիների հետ միասին հանդիպեցին «Վինար» ընկերության սեփականատիրոջը, որը խոստացել էր իր ունեցած սպիրտը վաճառել ու գյուղացիների պարտքերը մարել: Այսօր սակայն, քաղցրաշենցիներին հանդիպած գյուղնախարարը, ըստ խաղողագործների, ասել է, որ պետք է պատասխանատվության ենթարկել մթերող ընկերության ղեկավարին, որը գյուղացիների ներկայացմամբ, որեւէ գույք չունի, որ իրենց պարտքերը փակի:

Քաղցրաշենցիների խոսքերով, նոյեմբերի 7-ին վարկերի մարման օրն է, սակայն գումար չունեն որ մուծեն: Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:

«Գործարանի սեփականատերը թալանչի ա, մի հատ հավ գողացողին են բռնում դատում, բա էս մարդը 1000 ընտանիքի վիզ ա կոտրել, ո՞վ պիտի պատասխան տա: Գյուղացին ո՞վ ա, որ հիմա գա կանգնի ստեղ, գյուղացին հիմա պետք ա էթա իրա այգին թաղի, հող մշակի»,-վրդովված ասում էին խաղողագործները:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930