ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինի հարցազրույցը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Գործի Մարդիկ» համալիր փաթեթային առաջարկ: Կխնդրեինք պատմել ծրագրի էության և առավելությունների մասին:
Մենք մշակել ենք հատուկ ծրագիր մեր առանցքային հաճախորդների համար՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարություններ, ուժային կառույցներ եւ այլն), առողջապահության և կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների և կապի օպերատորների աշխատակիցների համար: Հիմնականում դա պետական ծառայողներն են, բժիշկները, ուսուցիչները, ուժային կառույցների աշխատակիցները, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները: Տվյալ ծրագիրը թույլ է տալիս Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաև ներգրավել շուկայից այլ հաճախորդների: Իսկ հաճախորդներին ծրագիրը հնարավորություն կտա ստանալ զգալի առավելություններ շուկայի այլ առաջարկների համեմատ: Ծրագրում ընդգրկված ծառայությունների մեծ մասն անվճար է հաճախորդների համար:
Դժվար է գնահատել հաճախորդների նշված սեգմենտի սոցիալ-տնտեսական ներդրումը երկրի զարգացման գործում, ուստի կարելի է ասել, որ Բանկը ձգտում է խրախուսել այդ հաճախորդներին և զարգացնում է նրանց հետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Մասնավորապես, ի՞նչ է առաջարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը:
Մեր կողմից մշակված համալիր ծրագիրը կոչվում է “Գործի մարդիկ”, որն արտացոլում է հաճախորդների տվյալ սեգմենտի գործունեությունը, որոնք ապահովում են երկրի կենսագործունեությունը: Այսպիսով, այս ծրագրի շրջանակներում մենք տրամադրում ենք.
- անվճար քարտեր (ստանդարտ քարտերից մինչև պրեմիում դասի քարտեր);
- սպառողական վարկեր սկսած5% տոկոսադրույքից, ընդ որում, սպառողական վարկերի միջին տոկոսադրույքն այսօր երկրում կազմում է 20-21%: Կարևոր է նշել, որ մենք ազատել ենք բյուջետային աշխատողներին “թղթաբանական քաշքշուկից”, այսինքն վարկը ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում;
- ապահովագրության ձևակերպում Բանկի ստանդարտ սակագներից 25%-ով ցածր սակագնով;
- անվճար Ինտերնետ բանկինգ;
- անվճար SMS բանկինգ:
Մենք մշակել են ծրագիրը, հաշվի առնելով այն, որ այսօր այս հաճախորդներն արդեն ինչ-որ տեղ վարկավորվում են, և 20-21% տոկոսադրույքը ստեղծում է վերջիններիս համար լրացուցիչ վարկային ծանրաբեռնվածութուն՝ այդպիսով կրճատելով աշխատավարձի մի մասը, որը կարող էր օգտագործվել այլ նպատակների համար:
“Գործի մարդիկ” ծրագիրը թույլ է տալիս մեզ մեր հաճախորդների հետ պահպանել երկարաժամկետ հարաբերություններ լոյալ պայմաններով` զեղչեր, անվճար սպասարկում, լրացուցիչ ծառայություններ և այլն: Իսկ այլ բանկերից այդպիսի հաճախորդների վարկերի գնման ծրագիրը, փաստորեն, թույլ է տալիս նվազեցնել բանկային սպասարկման վրա հաճախորդների ծախսերը, և, համապատասխանաբար, թողնել ավելի շատ գումար դրամապանակում:
Որքա՞ն մարդիկ կարող են դառնալ Ձեր պոտենցիալ հաճախորդները:
Մոտ 350 հազար պոտենցիալ նոր հաճախորդներ ենք ակնկալում, և մենք հուսով ենք, որ նման թափանցիկ ու հավատարիմ պայմաններով ծրագիրը կգրավի բազմաթիվ հաճախորդների:
Բացի վերը նշված արտոնություններից, մենք հաշվեգրում ենք 3% քարտի դրական մնացորդին (ՀՀ դրամով), ինչը նույնպես հաճելի բոնուս է այն մարդկանց համար, ովքեր անմիջապես չեն օգտագործում ամբողջ աշխատավարձի գումարը և կուտակում են իրենց աշխատավարձի մի մասը ապագա կարիքների համար: Ինտերնետ բանկինգ, SMS բանկինգ, քարտի սպասարկում, բանկոմատներից միջոցների կանխիկացում, քարտի թողարկում և վերաթողարկում՝ այս ամենը տրամադրվում է անվճար: Շուտով կունենանք նաև ժամանակակից և արդի տեխնոլոգիական լուծումներով հագեցած Մոբայլ Բանկինգ, որը տվյալ սեգմենտի հաճախորդներին կտրամադրվի կրկին անվճար:
Կարևոր է նաև նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջետային ոլորտի աշխատակիցները հիմնականում չեն ունենում ազատ ժամանակ, մենք գործարկել ենք նաև “Bank at work”՝ “Բանկ աշխատավայրում” ծառայությունը: Առաջիկա երկու ամսվա ընթացքում կազմակերպություններին կկցվեն անհատական մենեջերներ, որից հետո այլևս կբացառվի բանկ այցելելու անհրաժեշտությունը, պետք չի լինի հարմարվել մասնաճյուղի աշխատանքային ժամերի հետ, սպասել հերթում: Բավական կլինի պարզապես զանգահարել և ասել, որ, օրինակ, ցանկանում եք ձևակերպել այս կամ այն ծառայությունը կամ հրավիրել Ձեր կազմակերպության անհատական մենեջերին խորհրդատվության:
Ինչու՞ է Բանկը հետաքրքրված պետական ծառայողներով:
Դա պատմականորեն ձևավորված հաճախորդների առանցքային սեգմենտ է ՎՏԲ-Հայաստան Բանկի համար: Նշված սեգմենտի մոտ 100 հազար հաճախորդներ արդեն իսկ մեր հաճախորդներն են, և մեզ համար կարևոր է պահպանել և զարգացնել հարաբերությունները նրանց հետ: Հավանաբար, հարց է առաջանում, թե ինչումն է Բանկի օգուտը, եթե համարյա ամեն ինչ անվճար է կամ մատչելի: Պատասխան կա՝ հաճախորդների այս սեգմենտն առավել հուսալին է Բանկի համար ռիսկերի տեսանկյունից և, ամենահավատարիմներից մեկը, ինչը հնարավորություն է տալիս Բանկին փոխել է իր սակագնային քաղաքականությունը՝ դեպի նվազում: Ամբողջ աշխարհում այս սեգմենտի հաճախորդները հանդիսանում են առավել հուսալի, կայուն հատված, որտեղ գրեթե բացակայում է ոլորտների միջև հոսունությունը, և հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները նրանց հետ:
Արդյո՞ք կարող են օգտվել ծրագրից նաև պետծառայողների ընտանիքների անդամները:
Ներկայումս մենք ձեռնարկում ենք քայլեր դեպի հաճախորդների համալիր սպասարկում, իսկ դա նշանակում է, որ ապագայում հնարավոր կլինի տրամադրել նույն ծառայությունները նաև վերոհիշյալ սեգմենտի հաճախորդների ընտանիքների անդամներին: