Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների եւ կառավարության ներկայացուցչի փոխադարձ զարմանքը

Նոյեմբեր 03,2016 16:24

«Բյուջեի նախագծի քննարկումների այս գրաֆիկը մեկ ամիս առաջ կար, ինչո՞ւ նախարարը չի կարողացել ծրագրել, որ այստեղ ներկա լիներ: Սա առնվազն վերաբերմունք է»,- խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Զարմանում եմ, որ պարբերաբար բարձրացնում եք այդ հարցը»,-պատգամավորին պատասխանեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Քննարկմանը ներկա պատգամավորներին դուր չեկավ փոխնախարարի պատասխանը: «Թող գա, չբարձրացնենք»,-դժգոհություններ հնչեցին դահլիճից: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հակադարձեց. «Զարմանում ենք, որ պարբերաբար չի գալիս»:

Ապա Կարեն Նազարյանը հայտարարեց, որ Էդուարդ Նալբանդյանը գտնվում է Գերմանիայում: Կվերադառնա առաջիկա օրերին:

atom_janjuxazyan

Ի դեպ, հաջորդ տարվա բյուջեի նախագծում առանձնացված ծրագրեր չկան, որոնք ուղղակիորեն ֆինանսական ցուցանիշներ կբացահայտեին` կապված եվրաինտեգրման հետ: Մինչ բովանդակային քննարկման մեկնարկը սա հայտարարել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Հաջորդ տարի Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված է 17.3 մլն եվրո կամ 9.2 մլրդ դրամ դրամաշնորհ, նաեւ որպես նպատակային օժանդակություն 46 մլն ԱՄՆ դոլար կամ 21.8 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհ, որից` ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 18.4 մլն ԱՄՆ դոլար կամ 8.7 մլրդ դրամ: ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի նաեւ 4.3 մլրդ դրամ վարկային միջոցներ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930