Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է «Օֆշորի գործով» տուժած գործարար Փայլակ Հայրապետյանի առաջարկը (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2016 15:39

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «օֆշորի գործով» տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում թեթեւ արդյունաբերությունը զարգացնելու ծրագիր ներկայացնելով: Այսօր «օֆշորի գործով» հերթական նիստի ավարտին նա Aravot.am-ին հայտնեց, որ վարչապետը վերջերս կայացած հանդիպման ժամանակ ընդունել է իր առաջարկը:

«Առաջարկը շատ լավ ընդունել է, նա հանձնարարություն է տվել էկոնոմիկայի նախարարին, հիմա էլ նոր նամակ ենք գրել նրան՝ խնդրելով մարզպետարաններին հանձնարարել մեզ տրամադրել 5000 հեկտար չօգտագործվող վարելահող, որ կարողանանք հումք ստեղծել՝ բամբակ ցանել»,-մեզ հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը՝ ակնարկելով, որ ժամանակին Հայաստանի բամբակն աշխարհում լավագույններից է համարվել:

Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ իր ծրագրով Հայաստանում նախատեսվում է մոտ 10 գործարան հիմնել եւ 15 000 աշխատատեղ բացել: Մեր զրուցակիցը հավելեց, որ վարչապետին նաեւ խնդրել են միջնորդել՝ հատկացնել կարճաժամկետ վարկեր՝ նշյալ ծրագիրը կյանքի կոչելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930