Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի օրը Տարոն Մարգարյանն այցելեց նրա շիրմաքարին
Այսօր՝ ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի օրը, Եռաբլուր նրա շիրմաքարին այցելած ՀՀԿ-ականները սակավաթիվ էին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն ու մի քանի պատգամավոր, ավելի ուշ եկավ նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գալուստ Սահակյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, իսկ Տարոն Մարգարյանն ասաց, որ այսօրվա ՀՀԿ-ն առաջնորդվում է նրա արժեքներով. «Այն անցած ուղին, որ Նավասարդյանն է ունեցել, շատ քչերն են, որ նման ճանապարհ են անցել: Այսօր ունենք անկախ Հայաստանն ու պետք է միասին ուժեղացնենք»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ընդդիմադիր գործիչները քննադատում են՝ ասելով, եթե Աշոտ Նավասարդյանը կենդանի լիներ, ամոթանք էր տալու այսօրվա ՀՀԿ-ականներին, մեր հարցին՝ ինչ եք կարծում, Աշոտ Նավասարդյանը կհպարտանա՞ր իր կուսակիցներով, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Նման կարծիքներ արտահայտողներին ընդամենը կարհամարհեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ