Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Պարոն Նախագահ, ի՞նչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք

Նոյեմբեր 03,2016 15:05

Երեկ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնակատարը գեղեցիկ խոսքերով պատմում էր, թե  քաղաքացին ինչպես սմարթֆոնով կարող է արագ ինչ-որ հարցեր լուծել: Սպասում էի, որ Նախագահը հարցնի, իսկ եթե քաղաքացին սմարթֆոն չունի՞, չհարցրեց: Ժողովրդից էլ  չեք հարցնում՝ էս պաշտոնյաները ճիշտ են ասու՞մ, թե……

Քանի որ իրենք չեն հարցնում  այդ մասին, ես էլ որոշեցի իմ պատմությունը գրել:

Ես  սմարթֆոն չունեմ, պարտաճանաչորեն մուծել եմ ՃՈ-ի կողմից ուղարկած տուգանքները: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 25-ի որոշման մասին ծանուցվել եմ մայիսի 6-ին, վճարումը կատարվել է հունիսի 6-ին: Հոկտեմբերի 8-ին ԴԱՀԿ-ից ստանում եմ կատարողական վարույթ հարուցելու և իմ հաշվեհամարներին 11.250 դրամ արգելանք դնելու մասին որոշումը: Հոկտեմբերի 10-ին գնում եմ ՃՈ, ցույց եմ տալիս մուծման անդորրագիրը: Ինձ ասում են դիմում գրի ՃՈ-ի պետի անունով, գրում եմ, որտեղ նշում եմ, որ սպասում եմ գրավոր պատասխանի: Մինչ օրս ոչ մի պատասխան  չեմ ստացել, արգելանքը շարունակում է մնալ ուժի մեջ: Այսօր՝ նոյեմբերի 3-ին, զանգահարում եմ ԴԱՀԿ-ի վարչական ակտերով բռնագանձումների բաժին իրենց նշած 060570448, 060570436 2 հեռախոսահամարներով, ոչ մեկը չի պատասխանում: Ա՛յ, էսպես էլ աշխատում են ժողովրդի հետ ու ժողովրդի համար:

Վերջապես գտնում եմ ԴԱՀԿ-ից մի հեռախոսահամար, ասում եմ խնդիրն ու 0.5 ժամ անց զանգում և ասում են՝ արգելանքը  կհանվի: Երբ հարցնում եմ, թե ինչպե՞ս այսքան արագ գտաք լուծումը, պատասխանում են, որ ՃՈ-ից են պարզել, որ վճարումը կա:

Հիմա  ես չեմ, Դուք եք, պարոն Նախագահ, ի՞նչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք ու այդ վիճակում լսեիք ՃՈ-ի, ԴԱՀԿ-ի պետերին: Դուք ժողովրդի մեջ տարբեր բնագավառներում կուտակված ակնհայտ դժգոհությունների վերաբերյալ Ձեր փորձից պետք է իմանաք, թե բոլոր պաշտոնյաներն ինչպես են Ձեզ շատ սիրուն ու գունավոր  ներկայացնում են իրենց չարած գործը, որից  դժգոհությունները  չեն նվազում, այլ՝ ընդհակառակը:

Նրանց  ավելի շատ պիտի չհավատաք, քան՝ հավատաք:

Ես և շատերն արդեն կորցրել են որևէ մեկի նկատմամբ հավատը:

Անահիտ Բախշյան

ՀՀ քաղաքացի

03.11.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930