Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բռնություն դատապարտյալի նկատմամբ. քրեակատարողական վարչության 3 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել

Նոյեմբեր 03,2016 14:56

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործությանհանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են քրեակատարողական վարչության  աշխատակիցներ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 16-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զննելու սենյակում քրեակատարողական վարչության հիշյալ ծառայողները, բռնության գործադրմամբ զուգորդված անցել են պաշտոնեական լիազորությունները, իրենց «ընդդիմանալու» հարցի շուրջ վիճաբանել են դատապարտյալ Ի. Ա.-ի հետ և բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությանը միջամտել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձը և դադարեցվել է դատապարտյալի նկատմամբ կիրառվող բռնությունը:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930