Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը տեղյակ չի եղել առաջին տպարանի շենքի քանդման մասին. Տարոն Մարգարյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2016 14:39

«Եթե տեղյակ լինեինք, կարգելեինք ու թույլ չէինք տա»,- այսօր առաջին տպարանի շենքի քանդման մասին այսպես արձագանքեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ըստ նրա. «Մենք սկզբունքորեն դեմ ենք նման մոտեցմամբ, նման եղանակով քանդման իրականացմանը: Երեւանում մեկ դեպք ենք ունեցել՝ Կրկեսի շենքն էր, որը պայթեցման եղանակով իրականացվեց, բայց հասարակության ընդվզումները տեսանք, ու գոնե քաղաքապետարանն իր մեջ հետեւություններ արեց, այն թիմը, որը համաձայնություն էր տվել կրկեսի շենքի պայթեցմանը, եւ մեզ մոտ արգելվեցին նման թույլտվությունները: Աշխարհում ընդունված են նման քանդման թույլտվությունները, բայց այդ մշակույթը մեր երկրում ընդունելի չէ: ՀՀ վարչապետը հանձնարարեց կառուցապատողին ու համապատասխան ծառայություններին մեղավորներին պատժել, մենք էլ ենք դատապարտում»:

Տարոն Մարգարյանի խոսքով, քաղաքապետարանը տրամադրել էր քաղաքաշինական փաստաթղթեր, քանդման թույլտվություն, նախագիծ էր հաստատվել, շինարարն այդ նախագծով իր աշխատանքները կազմակերպում էր. «Սեփականատերն ինքնուրույն որոշել էր ու ԱԻՆ-ին տեղյակ էր պահել, մենք նման մոտեցումները դատապարտում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930