Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Այս մասին ասվում է «Կրեմլի» կայքում:
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհել Սիգալ Սթիվեն Ֆրեդերիկին՝ ծնված 1952թ. ապրիլի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,-ասվում է Պուտինի հրամանում:
Հիշեցնենք, Սիգալը սեպտեմբերին այցելել էր Ռուսաստան և հենց այդ ժամանակ չէր բացառել, որ մոտ ապագայում ռուսական անձնագիր կստանա:
Newsru.com գործակալությունը նշում է, որ Սթիվեն Սիգալն ունի նաև սերբական անձնագիր, և չի բացառում, որ առաջիկայում նրա անձնագրերի հավաքածուն համալրվի նաև բելառուսական փաստաթղթով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ