«2009թ. Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ է առաջին քայլի գնալ՝ զոհաբերվելու հարաբերությունները կարգավորելու հարցում: Հիմա Թուրքիան է, որ պետք է քայլ անի: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը բավական մեծ աշխարհաքաղաքական բաղկացուցիչ է պարունակում, դա լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին կյանքում: Բայց ԱՄՆ-ի համար երկու երկրների միջեւ կարգավորումը կբերի նրան, որ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ սահմաններն ավելի կմոտենան:
ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կսահմանափակի ՌԴ-ին այն ազդեցությունից, որը նա ունի Հայաստանի նկատմամբ»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը, որը հոկտեմբերի 29-30-ը Ծաղկաձորում մասնակցում էր «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարին:
«Առավոտ», 02.11.2016