Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեռքս մուրճ լիներ, կտայի գլխին». ոստիկանի ուղղությամբ թքած կին (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2016 14:13

Նոյեմբերի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին բողոքը, քանի որ գործով առկա լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն դատարանին:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Սուսաննա Սիմոնյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էր ենթարկվել, որի հետեւանքով ստացել էր մարմնական վնասվածքներ:

«Ինձ մոտեցավ ոստիկանական ենիչերական խումբը՝ կարմիր բերետավորներն ու սպիտակ համազգեստով ոստիկաններ: Վայրագ ձեւով, աջ թեւս դուրս գցելով եւ ինձ անասելի ցավ պատճառելով քաշեցին-տարան դեպի ոստիկանական մեքենա: Այդ ոստիկանը պետք է պատժվի: Նա միտումնավոր կերպով… ես կրել եմ ֆիզիկական, նյութական եւ բարոյական վնաս»,-նիստի ավարտին Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվել դեպքի օրը, ասաց Սուսաննա Սիմոնյանը:

susanna_simonyan_1

Մեր նկատառմանը՝ «ասացիք, որ ոստիկանը միտումնավոր էր գործում, ո՞րն էր պատճառը», Սուսաննա Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, պատճառ կա՝ այս ռեժիմը ցանկանում է իր բռնի մեթոդներով վախեցնել պայքարի դաշտում գտնվող քաղաքացիներին: Դա պատժիչ-ահաբեկիչ գործողություն էր»:

Հիշեցրեցինք, որ նա թքել էր ոստիկանների ուղղությամբ. «Իհարկե, բա ինչպե՞ս պաշտպանվեի: Քաղաքացին ինչպե՞ս պետք է պաշտպանվի, երբ իրեն ցավեցնում են: Եթե ձեռքս, ասենք, մուրճ լիներ, կտայի գլխին: Բայց չեմ տվել, որովհետեւ ձեռքս նույնիսկ պայուսակ չկար»:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ Սուսաննա Սիմոնյանն առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել որոշումը բողոքարկելու ժամկետները: Քննիչը դատավարական ժամկետների բացթողումը հարգելի չի համարել: Սիմոնյանը դատարանից պահանջում է վերականգնել բողոքարկման բաց թողնված դատավարական ժամկետը:

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Շատ լավ է արել, եթե բռնություն են կիրառում ռեժիմի որոշմամբ ինչպես պաշտպանվեր․․ Անմարդկայիններ, ուժները ոնց ասես գործում են աջ ու ձախ, Կեղծիքներով շինծուների խումբ, բավական է խեղկատակություն անեք, ծիծաղելի մի եղեք։
    Մի պահ մտածում ես, թե ուր են հասել, որքան է փոխվել ՀՔԾ-ի և դատավորների աշխատելաձևը, ինչքան է տարածված նրանց մեջ կեղծիքն ու անմարդկային քայլերը։ Ովքեր նրանց փողեց դեպի վատը, ռեժիմը, և ռեժիմը սերմանեց նրանց մեջ բացասական կողմեր ի վնաս հայ ժողովրդի․․ ովքեր փորձում են ամեն ինչ անեն, միայն թե վնաս պատճառեն մարդկությանը իրենց շինծու որոշումներով, իմացեք դուք ձեր օրվա լույսը չեք տեսնի, ու ձեր լացն եք լացելու․․․ ԱՄԵՆ․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930