ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածում նոյեմբերի 3-ին ամբողջ գիշեր բուք է եղել, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի։
Բուքը դադարելուց անմիջապես հետո «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները։
Ճանապարհահատվածը լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով այս պահին կատարվում են նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն