Լրահոս
Օրվա լրահոսը

«Իջիր կոշիկս պաչիր». Օմբուդսմենը՝ Դավիթ Սանասարյանին եւ այլ ակտիվիստներին նվաստացնելու մասին

Նոյեմբեր 03,2016 13:19

Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվեցին օմբուդսմենի գրասենյակին 2017-ի բյուջեի նախագծով հատկացումներն ու ծախսերը:

naira_zohrabyanԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների չորրորդ պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց հուլիսյան դեպքերի մասին. «ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ընդամենը ցույցերի մասնակից էին եղել, նրանց հանդեպ ընտրվեց կալանքը՝ որպես խափանման միջոց»: Նա հիշեցրեց, թե ինչպես էին Դավիթ Սանասարյանին Դավիթաշենի բաժնում նվաստացրել. «Ասել էին՝ իջիր կոշիկս պաչի, մեր եւ ձեր դիմումի վերաբերյալ այդ անպարկեշտ դեպքի հետ կապված ի՞նչ իրավիճակ ունենք»:

Արման Թաթոյանը պատասխանեց. «Կային դեպքեր հուլիսին, երբ առանց բավարար հիմքերի, մարդիկ բերման էին ենթարկվում: Այդպիսի դեպքեր մենք արձանագրել ենք եւ զեկույցում կարձանագրվեն: Կալանքների հետ կապված պատգամավորների հետ այն աշխատանքը, որ տարանք՝ արդյունավետ էր: Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց եւ կալանքի դեպքում պետք է անհատական մոտեցման պայմաններում հիմնավոր կերպով քննարկվի փախուստի դիմելու հարցը, գործի քննությանը խոչընդոտելու հարցը»:

arman_tatoyan_2Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին եւ մի քանի բերման ենթարկված ակտիվիստներին նվաստացնելուն, նա ասաց, որ քրեական գործ է հարուցված, ՀՔԾ-ում քննվում է. «Ես լրացուցիչ հարցում եմ ուղարկել, որպեսզի հասկանամ պրոգրեսը, այսինքն, ինչ ընթացք է ստացել: Այս պահին այսքանը»:

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ մի քանի ամիսը պետք է բավարար լիներ ՀՔԾ-ին՝ պարզելու՝ նշված բաժնում իրավապահ համակարգի աշխատակիցները ասե՞լ են քաղակտիվիստներին՝ իջեք կոշիկս համբուրեք, թե՞ չեն ասել: Նա հորդորեց միասին այս հարցով զբաղվել. «Չեմ կարծում, որ հատուկ բարդ նախաքննություն պիտի տարվի՝ հասկանալու համար այդ նախադասությունը, նվաստացումն արվե՞լ է, թե՞ չի արվել»:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ որպես օմբուդսմեն չի կարող միջամտել նախաքննությանը: Նա ասաց, որ համաձայն է, նմանատիպ դեպքերը մտահոգող են:

ruben_hakobyanՌուբեն Հակոբյանն էլ Թաթոյանին հարցրեց՝ օմբուդսմենը չպե՞տք է պատասխանատվություն ունենա ՄԻԵԴ վճիռների հետ կապված: Արման Թաթոյան էլ պատասխանեց, որ պարտավորություն են զգում: Այս մասին մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930