Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկն իրեն մոտեցած Վաչե Գաբրիելյանին ասել է, թե կան ձայնագրություններ էլ

Նոյեմբեր 03,2016 13:13

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօրվանից անժամկետ հացադուլ հայտարարած ազատամարտիկ, Զովունի գյուղի բնակիչ Սարգիս Ղազարյանն Aravot.am-ին ասում է, որ իրեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հանիրավի դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

sargis_1Մինչդեռ, ազատամարտիկի եւ «Արցախբանկի« նախկին աշխատակից Անուշ Շահրամանյանի միջեւ նոտարական վավերացմամբ կնքվել է փոխառության պայմանագիր, կա ստացական, որ ազատամարտիկն է գումարներ տվել նրան, սակայն երբ մայր գումարը պահանջել է, իր նկատմամբ քրեական գործ են հարուցել վաշխառության համար:

Ազատամարտիկն ասում է, որ այս կնոջ զոհերը բազմաթիվ են, որ խառնված են բարձրաստիճան անձինք, ԱԺ պատգամավոր, որի անունը տվել է, եւ կար ձայնագրության մեջ, սակայն իր ձայնագրություններին իրավապահները ընթացք չեն տալիս, իսկ ինքն էլ որեւէ մեկին պարտք չէ, այլ պարտք է բանկի նախկին աշխատակիցը՝ մինչեւ 54 000 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

sargis_5

Ի դեպ, այդ գումարները նա հավաքել էր իր հարազատներից:

Սարգիս Ղազարյանն ասում է, որ իրեն մոտեցած ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ասել է, որ ունի դիմում ՀՀ վարչապետին ուղղված եւ կան ձայնագրություններ, որոնց ընթացք չեն տրվել:

sargis_2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930