Լրահոս
Օրվա լրահոսը

«Արձագանքե՞լ եք, որ ՊԵԿ-ի նախագահն ասաց՝ խեղճուկրակներին չքերել, այսինքն՝ քերել են». Պատգամավորը՝ օմբուդսմենին

Նոյեմբեր 03,2016 13:07

Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանրային հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2017-ի բյուջեի նախագծով հատկացումներն ու ծախսերը:

Բյուջեով ՄԻՊ-ին հատկացվել է 251 մլն դրամ, որը 4.3 մլն-ով պակաս է, քան տվել էին 2016-ին Կարեն Անդրեասյանին: Հիշեցնենք, որ 2016-ին, երբ Կարեն Անդրեասյանի ղեկավարած գրասենյակին հատկացրեցին 256 մլն, դա 7 մլն-ով ավելի էր, քան 2015-ի հատկացումը, իսկ հիմա ավելացնելու փոխարեն կրճատել են:

arman_tatoyan_11Արման Թաթոյան էլ ասաց, որ միջոցները սուղ են, մարզային այցելությունների համար, աշխատակիցները նվիրված են, բայց ֆինանսական առումով ռեսուրսների կարիք կա:

Նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ Դուք արձագանքե՞լ եք, ձեր մոտ քննարկե՞լ եք, որ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահը հենց առաջին օրերին ասաց՝ խեղճուկրակներից չքերել. «Դա լուրջ բան է, նշանակում է քերել են, որ ասում է սրանից հետո չքերեք, այսինքն, սա լուրջ հայտարարություն է, որ ՓՄՁ-ների նկատմամբ ոտնձգություններ չանել: Դուք քննարկե՞լ եք սա»:

Օմբուդսմենը պատասխանեց, որ ՓՄՁ-ների հարցը չափազանց կարեւոր է, եւ իրենք քննարկում են կազմակերպել. «Հարկային քաղաքականությունը, բնականաբար, չպետք է հանգեցնի գործարարների իրավունքների ոտնահարմանը: Մենք ստանում ենք բողոքներ, նաեւ աշխատում ենք համապատասխան մարմինների հետ»:

Նա ասաց, որ երբ ամփոփվեն իրենց ուսումնասիրությունները, հնարավոր կլինի դրանք ներկայացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930